Նախագծի տևողությունը՝ սեպտեմբերի 1-14-ը

Նախագծի մասնակիցներ՝ չորրորդ, հինգերորդ դասարանների սովորողներ

Նպատակը՝  Ծանոթացում, հաղորդակցային կարողությունների զարգացում:

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն

Այս նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ ենթաթեմաները

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Սովորողը գրավոր կամ բանավոր պատումի (ռադիոպատում, տեսապատում) ներկայացնում է, թե ինչպես և որտեղ է անցկացրել իր ամառային հանգիստը։ Ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ նոր բան է բացահայտել և այլն․․․

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը

Սովորողը համառոտ ներկայացնում է իր ընթերցած գրքերի վերնագրերը, համառոտ ներկայացնում առավել տպավորված ստեղծագործությունը, գովազդում այն, հիմնավորում իր ընտրությունը։ Ցանկալի է նաև դուր եկած հատվածների տողերի մեջբերումը, մեկնաբանությունը /բացատրությունը/։

Իմ բացահայտումներով լի ամառը

Սովորողը պատմում է իր կատարած թարգմանչական, հետազոտական տարբեր նախագծերի մասին, ներկայացնում դրանք իր բլոգում և առցանց դասերի ընթացքում։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս ճանաչել և խրախուսել սովորողի հետաքրքրությունները, նրան ինքնարտահայտվելու հնարավորություններ տալ։

Այլ

Առաջարկում է սովորողը, ընտանիքը

Նախագծի իրականացման քայլերը

  1. Դասի ընթացքում ներկայացնում, քննարկում ենք նախագիծը։
  2. Սովորողը ծնողի հետ ընթերցում է նախագիծը, անհրաժեշտության դեպքում առաջարկներ լրացումներ անում։
  3. Նախագծի հղումը հրապարակում է իր անհատական ուսումնական բլոգում և ընտրելով իրեն հետաքրքրող ենթաթեման, կամ ենթաթեմաները, կատարում և հրապարակում է հանձնարաված առաջադրանքները։
  4. Հրապարակված առաջադրանքի հղումն ուղարկում է դասավանդողի էլ․ փոստին։
  5. Ուղարկված հղումները հրապարակվում են նախագծի արդյունքներ բաժնում։

Արդյունքների ամփոփում, գնահատում

Նախագծային արդյունքների հրապարակումից հետո, սովորողները հնարավորություն են ստանում ծանոթանալ իրենց ընկերների աշխատանքներին։ Քննարկման արդյունքում /նաև ընտանեկան/ ընտրվում են լավագույն արդյունքները և հրապարակվում են <<Զատիկ>> ստեղծագործական ուսումնական բլոգում։

Աշխատանքի ներկայացման ձևերը՝

  • Անհատական, ընտանեկան տեսապատում, ռադիոպատում
  • Գրավոր պատում / ցանկալի է ֆոտոպատումների, տեսանյութերի ուղեկցությամբ/
  • Ռադիոպատում, ռադիովերլուծություն

Աշխատանքներին ներկայացվող պահանջները

1.Գրավոր կամ բանավոր խոսքը պիտի լինի հստակ, ամբողջական, գրավիչ մատուցմամբ։

2. Ներկայացվող տեսապատումը կամ ռադիոնյութը պետք է լինի գրագետ, հասկանալի, ամբողջական, չունենա տեխնիկական, այլ ( երաժշտական ձևավորման հետ կապված) թերություններ։

3. Հետազոտական աշխատանքի դեպքում անհրաժեշտ է նշել

հղումը, նախագծի մասնակիցներին, եթե նախագիծը անհատական չէ։ Սովորողը պետք է ներկայացնի իր աշխատանքի ընթացքը և կցի արդյունքը։ Ներկայացման ձևն ընտրվում է նախագծային աշխատանքի սկզբունքներից ելնելով։ Եթե թարգմանական աշխատանք է, ներկայացվում է ընթացիկ պատումը ( գրավոր կամ բանավոր), կցվում է կատարած թարգմանաությունը և համապատասխան նյութի հղումը։

Եթե աշխատանքը սովորողների հետաքրքրության շրջանակներին համապատասխան այլ հետազոտական աշխատանք է, ապա կարող է աշխատանքի ընթացքն ու արդյունքը ներկայացվել անհրաժեշտ տեսաշարերի միջոցով ՝ լուսաբանմամբ։

Սովորողի մասնակցությամբ ընտանեկան նախագծերը խրախուսուվում են։

Առցանց նախագծի կազմակերպումը

Առցանց հանդիպումների ընթացքում նախագիծը քննարկելուց հետո, սովորողն ընտրում, առաջարկում է իրեն առավել դուր եկած թեման։

Պարզաբանվում են անհասկանալի հարցերը

Ներկայացվում են անհատական, ընտանեկան աշխատանքները

Քննարկվում են ընկերների կողմից իրականացված, ընտրված աշխատանքները։

Արդյունքում

Նախագծի ամփոփում՝

Ամփոփումը տե՛ս այստեղ։