Տևողությունը՝ մայիս  27-ից հունիսի 7-ը

12-րդ ջոկատ, ջոկատավար՝ Անահիտ Հովսեփյան, Աննա Թորոսյան

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների ճամբարականներ

Նպատակը՝ ամառային ուսումնական գործունեության կազմակերպում

Խնդիրները՝

Համագործակցային նախագծերի իրականացում

Ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտությունների և գիտելիքների զարգացում, փոխանցում

Ստուգատեսային նախագծերի իրականացումը

Ճամաբարային նախագծերի ուղղությունները՝

  • Բացօթյա լող, լողափնյա խաղեր
  • Մարզական խաղեր, հեծանվավարություն
  • Մաթեմատիկական, տրամաբանական, կառուցողական նախագծեր
  • Լեզվական, ընթերցողական նախագծեր
  • Հայրենագիտական, համագործակցային ճամփորդական նախագծեր
  • Երաժշտական, թատերական նախագծեր, ներկայացումներ, համերգներ
  • Տեխնոլոգիական , միջավայրի ձևավորման աշխատանքներ
  • Պարտիզպուրակային գործունեոթյուն
  • Լրացուցիչ կրթության ամփոփիչ համերգներ, ստուգատեսներ, ներկայացումներ

Բովանդակություն

Թվարկված ուղղություններով առաջնորդվելով` իրականացնում ենք տարաբնույթ նախագծեր: Ճամբարի գործունեության կարևոր բաղկացուցիչն  է լինելու  համագործակցային նախագծերը, որի շրջանակում կհամագործակցենք թատրոնի ընտրության գործունեության խմբի հետ։

Արդյունքը՝ 

Օրագրապատումների շարք

Աշխատակարգ ըստ օրերի

Երկուշաբթի

09։20-10։05՝ նախագծային աշխատանք Անի Կապլանյանի հետ

10։10-10։55՝ տեխնոլոգիական աշխատանք Աննա Թորոսյանի հետ. պատրաստել ստվերային թատրոնի հերոսներին

11։00-11։45՝ ստուգատեսային նախագծերի իրականացումը

Չորեքշաբթի

09։20-10։05՝ նախագծային աշխատանք Անի Կապլանյանի հետ. պատրաստվում ենք արևմտահայերեն ներկայացմանը

10։10-10։55՝ նախագծային աշխատանք Աննա Թորոսյանի հետ

Հինգշաբթի

09։20-10։05՝ պատրաստվում ենք արևմտահայերեն ներկայացմանը

10։10-10։55՝ միջավայրի խնամք

11։00-11։45՝ ստուգատեսային նախագծերի իրականացումը

Ուրբաթ

09։20-10։05՝ նախագծային աշխատանք Անի Կապլանյանի հետ

10։10-10։55՝ նախագծային աշխատանք Աննա Թորոսյանի հետ

 

Հունիսի 03, երկուշաբթի

09։20-10։05՝ նախագծային աշխատանք Անի Կապլանյանի հետ

10։10-10։55՝ խոհանոցային գործունեություն. պատրաստում ենք համեղ պիցցա:

11։00-11։45՝ ստուգատեսային նախագծերի իրականացումը

Հունիսի 04, երեքշաբթի

10։10-10։55` ստուգատեսային նախագծերի իրականացում

11։00-11։45՝ լող

Հունիսի 05, չորեքշաբթի

09։20-10։05՝ նախագծային աշխատանք Անի Կապլանյանի հետ. պատրաստվում ենք արևմտահայերեն ներկայացմանը

10։10-10։55՝ ծաղիկների խնամք

Հունիսի 06, հինգշաբթի

Ճամփորդություն

Հունիսի 07, ուրբաթ
Բեմականացում

Ամփոփում`

Հարավային դպրոց-պարտեզի ամառային ուսումնական ճամբարի ընթացքում 4.1 և 5.1 դասարանների ճամբարականներն այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ«Այցելուների կենտրոն»:
Ճամբարականների համար ուսուցողական այց էր: Երեխաներն ուրախ էին, տպավորված, հետաքրքիր բացահայտումներ արեցին:

Այցելության նպատակն էր`

Ճանաչել հայկական թղթադրամի և մետաղադրամի ստեղծման պատմությանը: Ծանոթանալ մշակութային, ազգագրական պատկերին թղթադրամների վրա: Տեղեկանալ դրամի պատմությանը:

Ճամփորդությունն ավարտեցինք` ճանաչողական քայլք իրականացնելով Երևանում:

Խոհանոցային գործունեություն

Արևմտահայերեն թատրոնի ամփոփում

Շրջակա տարածքի մաքրում

Այցելություն ՀՀ  Կենտրոնական բանկ


Սեխի սածիլների տնկում