4-րդ դասարաններ

14 նոյեմբերի

երկուշաբթի

Ընտանեկան ֆլեշմոբ-<Իմ նվերը կրթահամալիրին>

առաջարկում ենք

ընտանեկան ընթերցումներ

կատարումներ (երգ, պար)

հարցազրույցներ

թխիկներ

խոհանոցային գործունեություն

տեխնոլոգիական աշխատանք

Ընտանեկան նվերի պատրաստման ընթացքը և արդյունքը պարտադիր է լուսաբանել։

15 նոյեմբերի 

երեքշաբթի

Աշխատանք գրիք-տետրով:

Հեղինակ` Մարիետ Սիմոնյան

16 նոյեմբերի

չորեքշաբթի

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին

երբ չալ հորթը լիզեց ոզնուն փուշը ծակեց հորթի լեզուն

այն ժամանակ ոզնին նրանց ասաց ինչ պատահի` մի տար բերանդ

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ

ձիերի խումբ

միասին նույն օրը ծնված

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող

ցողը ցուրտ ժամանակ

Կարդալու սրահ

երեկոյան ճաշ

հատ-հատ ընտրված

արգելք ոտքի տակ

բարակ ճյուղ, շիվ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ                                      ուժգին ցանկություն

արփի                                                 տարբեր գույների

բորբ                                                    շատ տաք, ջերմ

փափագ                                             նեխել, փչանալ

շամփուր                                            շփանալ, երես առնել

հղփանալ                                           խորովածի շիշ

բորբոսնել                                          ցերեկային լուսատու

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կես___ր էր: Եղնիկը մի քիչ զմրու___տ խոտ անուշ արեց, լողաց սա___նորակ գետակում, ապա մտավ անտառ: Պա___կեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդո___ությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և __գներ փարատելու

Հանկար___ արևի մի շող թա-փանցեց հովից __ր__րվող ծառերի արանքից: Եղնիկը ___ստեց տեղից և փոր___եց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ ___րսալ նրան:

Եղնիկը թ___կոտում էր արևազ___ծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ: