Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում, մայիսի 10-ին, նախատեսում եմ իրականացնել <Կարդում ու տարածում ենք Թումանյան, Տերյան, Չարենց> համագործակցային ընթերցողական նախագիծը։

Համագործակցություն Արևմտյան դպրոցի մայրենի լեզվի դասավանդող՝ Արմինե Աբրահամյան և հայրենագետ-ճամփորդող՝ Սոնա Փափազյանի հետ։

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների ընթերցասերներ։

Նպատակը՝ Ուսումնական տարվա <<Կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց>> ընթերցողական նախագծերի ամփոփում, հանրայնացում։

Խնդիրները՝

Բացօթյա անհատական և խմբային ընթերցումների իրականացում

Քաղաքային այգիները, թանգարանը ուսումնական միջավայր դարձնելու հնարավորություն

Ուսումնական տարվա ընթացքում բերանացի արած բանաստեղծությունների հանրայնցում, ներկայացում

Ճանաչողական քայլք, այցելություն Չարենցի տուն-թանգարան

Ընթերցումներ թանգարանում

Բովանդակություն

Միասնական ընթերցումներ

Անհատական ընթերցումներ— Յուրաքանչյուր սովորող նախապես առանձնանցում, կազմում է իր ընտրանին և ներկայացնում իր բլոգում։

Արդյունքում՝ Ընթերցողական օրվա տպավորությունների գրավոր ներկայացումներ, օրվա քրոնիկոն լուսաբանումներ։

Ճամփորդության օրը՝ Մայիսի 10․ երեքշաբթի

Ճամփորդության երթուղու պատասխանատու՝ Սոնա Փափազյան

Երթուղի— Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա- Հրազդանի կիրճ-Չարենցի տուն թանգարան-   Մաշտոցի պողոտա-Մաշտոցի պուրակ

1-ին կանգառ- Հրազդանի կիրճ, քայլքով դեպի Մանկական երկաթուղի
2-րդ կանգառ- Մանկական երկաթուղի
3-րդ կանգառ- Չարենցի թանգարան
4-րդ կանգառ- Մաշտոցի պուրակ

Անհրաժեշտ իրեր

Ուսապարկ, բրդուճներ, ջուր, արևապաշտպան գլխարկ, քայլքի համար հարմար մարզակոշիկներ։

Տոմսի արժեքը՝ 300-ական դրամ

Ուղեկցորդի վճարը՝ 300 դրամ

Տրանսպորտի վճարը՝ 800 դրամ

Ընդհանուր գումարը յուրաքանչյուր մասնակցի համար՝ 2000-ական դրամ։

Մեկնում՝ 10: 00- Արևմտյան դպրոցի հարակից այգուց։

Քայլքի սկիզբը՝ 10:30-12:00

Ընդմիջում 12:00- 12:15

Թանգարանային այց-12:30

Վերադարձ— 14:30

Մասնակիցների ցուցակ՝

1. Արամ Բադալյան
2. Գարիկ Գևորգյան
3. Նարե Սուքիասյան
4. Նարե Գալստյան
5. Կարոլինա Եսայան
6. Վիկտորյա Զարգարյան
7. Դավիթ Հովհաննիսյան
8. Էդգար Ալեքսանյան
9. Հասմիկ Մելքոնյան
10. Մարինե Կարապետյան
11. Մարիամ Դալլաքյան
12. Եվա Միքայելյան
Արդյունքը տե՜ս տեսանյութում
Տեսանյութը` Արմինե Աբրահամյանի
https://youtu.be/alw9APfGvmE