Գործնական քերականություն

Տեքստային աշխատանք

396. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրիր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Երբեմն Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում: Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խոսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, մի սրտալի խոսք ասում, կատակում: Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ` գանգատի, խորհրդի, խոստովանության:

Ամառ էր: Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել: Գյուղում մնացած հորթերն ու կովերը փչացնում, տրորում էին արտերը: Գյուղացիները պահանջում էին, որ բոլոր կովերն անմիջապես սար տանեն, իսկ կովատերերն իրար էին մատնացույց անում.

-Թո´ղ նա տանի, ես էլ տանեմ:

Ու ոչ մեկն իր անասունը սար չէր տանում:

Մարդ ուղարկեցին Թումանյանի հետևից: Նա եկավ երեք ձիավորի հետ: Գյուղամիջում, բոլորի ներկայությամբ, իր հետ եկած տղաներին կարգադրեց.

-Տղե´րք, գնացե´ք մի քիչ հանգստացե´ք, հետո դուրս եկեք, ինչքան կով, հորթ տեսնեք էս հանդում` քշենք, տանենք, ազգային անենք: Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց: Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չէր մնացել: Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում գյուղացիները: Նրանք ինչո՞ւ դիմեցին Թումանյանին: Բանաստեղծն ի՞նչ որոշեց: Գյուղացիներն այդ որոշումն ինչպե՞ս ընդունեցին:

401. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղակի հասկացվի, մյուսում` փոխաբերաբար:

Քաղցր խոսքն օձն էլ բնից կհանի:

409. Քո սովորական մեկ օրը նկարագրի´ր. ամեն ինչ հերթով գրի´ր, աշխատի´ր ոչինչ բաց չթողնել. քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք` ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն:

Խոսքի մասեր

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա                                 Բ

Մեծ                 —           մեծանալ
բարձր —           բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում որս անել:
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն այգում:
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով:
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չեն տալու ինձ: