6-րդ դասարան

1.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության:

Մարզիկը հանդիսատեսի համակրանքից բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսի հետ:

Ըստ օրինակի՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն են հրապուրում զանազան ձայներով:

2.Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ: 

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:

Միայն անգղներ էին սավառնում այդ բերդի վրա:

Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:

Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ: 

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերի երկարությամբ: