Նոյեմբերի 15- 19-ը։

Նախագիծը՝ 5-րդ դասարանում

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրները՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում, մշակում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Առաջարկվող աշխատանքների ուղղությունները

  • Գրավոր, բանավոր պատում <<Ինչպես դարձա սեբաստացի>>, <<Ո՞վ է Մխիթար Սեբաստացին>>, << Ո՞վ է իսկական սեբաստացին>>, <<Լավն ու վատը իմ դպրոցում>>։
  • Իմ նվերը կրթահամալիրին․ անհատական, ընտանեկան նախագծեր․/ տեսապատումներ, ռադիոզրույցներ, թարգմանական նախաձեռնություններ, համագործակցային նախագծեր․․․/
  • Հարիսայի ծեսի նախապատրաստություն․ ուսումնական նյութերի ընթերցում, մշակում, ռադիոնյութի ստեղծում․
  • Բլոգային ընթերցումներ / դասավանդողների, կրթահամալիրի այլ դպրոցների ենթակայքերի, <<Դպիր>> ամսագրի ընթերցում, ուսումնասիրություն /։
  • Համագործակցային նախագիծ․ ընթերցում ենք արևմտահայերեն

Բովանդակություն

Նոյեմբերի 17

Համագործակցային դաս․ կարդում ենք արևմտահայերեն

  • Բանավոր և գրավոր պատումներ, տեսապատումներ, ռադիոզրույցներ նշված թեմաներով։

<<Ինչպես դարձա սեբաստացի>>

<<Ո՞վ է Մխիթար Սեբաստացին>>

<< Ո՞վ է իսկական սեբաստացին>>

<<Լավն ու վատը իմ դպրոցում>>

Աշխատանքի ընթացքը

Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն հետաքրքրող վերնագիրը և թեմայի շուրջ ներկայացնում իր անհատական կամ խմբային աշխատանքը։

Արդյունքում՝

Աշխատանքները ներկայացվում են սովորողների բլոգներում։ Լավագույն պատումները, նախագծերը թողարկվում են կրթահամալիրի ենթակայքում։

Ամփոփում

Գարիկ Գասպարյան

Դավիթ Հովհաննիսյան

Եվա Միքայելյան

 

Նարե Սուքիասյան

Արամ Բադալյան

Միլանա Ավետիսյան

Էմմանուել Ավագյան