Կրթությունը ազատություն է սիրում: Կարծում եմ՝ ազատությունն  է հենց հիմք հանդիսանում, երբ ասում ենք, թե կրթությունը սահմաններ չունի:

Եվ ինչպես ժամանակն է հոսում, այնպես էլ այս դեպքում տարածությունը չպետք է կաղապարված լինի: Ամեն մարդ ինքն է որոշակի սկզբունքներ մշակում կրթվելու հարցում: Եվ ասել է, թե սովորիր այս չափորոշիչներով և մտածիր այնպես, ինչպես մտածել են անցյալում, կարծում ենք՝ սխալ է:  Հոդվածում արծածվում է նաև այն միտքը , որ սովորողները նշանակություն չտան գնահատականին: Կարևոր է գիտակցել ուսուցման արժեքը: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող հստակ արժևորել դիմացինի կրթության մակարդակը, բայց խրախուսելու միջոց կարող է հանդիսանալ գնահատականը: