Օրը սկսեցինք Սարալանջի տարածքի մաքրման աշխատանքով և բույսերի մշակմամբ: Աշխատանքի ընթացքում մեզ պետք եկան մի շարք այգեգործական պարագաներ՝ բահ, փոցխ, ձեռնոցներ, աղբի տոպրակ:

Բաժանվեցինք խմբերի : Այնուհետև խմբի մի մասը հավաքեց աղբը , իսկ մյուս մասը հողը մաքրեց մոլախոտերից, թփերը խնամեց և ջրեց:

Աշխատանքի ընթացքում ընկեր Արտակը ցույց էր տալիս՝ ինչպես կարելի է աշխատել խաղողի վազերի հետ, ինչքան գոմաղբ պետք է լցնենք և այլն:
Այնուհետև ժամը 10:00-ին գնացինք Կենտրոնական ընթերցասրահ, որտեղ էլ ծանոթացանք միմիյանց հետ:

Ժամը 10:40-ին գնացինք «Սեբաստիա» համերգասրահ: Այնտեղ էլ Հասմիկ Մաթևոսյանի հետ երգեցինք <<Հազարան հավքից>> մի շարք երգեր:

Այնուհետև Մայր դպրոցից քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց: Այստեղ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում կավից պատրաստեցինք կախազարդեր: Կախազարդերը քանդակեցինք մեր անվան առաջին տառով և ներկեցինք:

Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք շախմատի պարապմունքի: Հետաքրքիր էր խաղը և ընկեր Գայանեի խաղի բացատրման մեթոդը