<< Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրն իր տեսակով Հայաստանի այն կրթական << կաճառներից>> է, որն իր գործունեությամբ առաջին իսկ օրվանից իրականացրել է հեղինակային կրթական ծրագրեր։


<< Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրն իսկապես մի կրթական հաստատություն է, որում համալրվում են տարբեր տեսակի կրթությունների՝ ամբողջական միջնակարգ, որի մեջ մտնում են նախակրթական, հանրակրթական, ավագ, ինչպես նաև արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվող ուսուցում։
Ուսուցման գործընթացն այս կրթահամալիրում իրականացվում է սովորողի և սովորեցնողի կողմից փոխհամագործակցված ստեղծագործական աշխատանքի շնորհիվ։ Ուսումնառության մեջ մեծ տեղ է հատկացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և օտար լեզուների իմացությանը, ինչը մեկ այլ անսահմանափակ դաշտ է բացում սովորողի գիտելիքների դարանում։ Կրթահամալիրի գործունեությունն ամբողջապես իրականանում է ի նպաստ սովորողի համալիր զարգացման, սեփական նախասիրությունների մեջ հմտանալու, սեփական անձի հանդեպ վստահություն ձեռք բերելու։ Այս ամենի մասին են վկայում կրթահամալիրում գործող ակումբները, որոնցից յուրաքանչյուրը իր ուրույն ներուժն ունի սովորողի գիտակցական մակարդակի բարելավման գործում։
Այդ ակումբներից են Գիտակների, Անգլախոսների, Հայրենագիտական, Տիեզերք, Էկոլոգիաների, Բուսաբանների, Երիտասարդ քիմիկոսների և շատ այլ ակումբներ։ Դատելով վերոնշյալ ակումբների տեսակներից՝ կարելի է վստահանալ, որ թէ որքան բուռն և արդյունավետ է անցնու սովորող-ուսուցիչ ուսումնակրթական գործընթացը։ Այսինքն՝ ուրիշ են Սեբաստացի ուսուցիչը և աշակերտը։
Ուսուցիչը յուրաքանչյուր սովորողի տալիս է հնարավորություն ոչ ստանդարտ ստեղծագործելու, մտածելու, սովորելու։ Սեբաստացու ուսուցչի համար սովորողն արժեք է և նրանից յուրաքանչյուրին նա ցուցաբերում է յուրահատուկ և անհատական մոտեցում։
Երկօրյա վերապատրաստման առաջին օրը մենք շրջեցինք մասնաշենքերում և ծանոթացանք ընդարձակ և լուսավոր դասասենյակներին։


Այնուհետև այցելեցինք կրթահամալիրին կից ուսումնական ագարակը և ջերմոցը, որտեղ սովորողները հնարավորություն են ստանում մոտիկից ծանոթանալու բնությանը, ինքնուրույն բացահայտելու բուսական և կենդանական աշխարհի գաղտնիքները։ Սովորողները աճեցնում են տարբեր տեսակի բանջարեղեններ, հավաքում են բերքը, ինչն էլ ծառայում է կրթահամալիրի խոհանոցում նրանց կողմից տարբեր տեսակի ուտեստներ պատրաստելուն։

Կրթահամալիրում կրթական ողջ տարվա ընթացքում սովորողին ուղեկցում են հայրենագիտական ծեսերը, ազգային երգն ու պարը, ընկերական ջերմ ու անկաշկանդ մտնելորտը։ Այդ ծեսերից է հացթխիկի ծեսը, որի ժամանակ երեխանները գունդ են անում և ամբողջովին մասնակցում լավաշի թխմանը։

Առաջին օրը հասցրեցինք այցելեցելել նաև մուտքի ճամբար։


Վերջում այցելեցինք նաև <<Գինու և խաղողի դպրոց>>։ Այստեղ ծանոթացանք գինու պատմությանը, ինչպես նաև համտեսեցինք սեբաստացիների ձեռքով պատրաստված անապակ գինին։

Հաջորդ օրը wordpress.com կայքով ստեղծեցինք ուսումնական բլոգ։ Այստեղ ուսուցիչների դասավանդման մեթոդիկան ևս տարբերվում է։ Այստեղ յուրաքանչյուր մասնագետ ունի իր սեփական բլոգը։