«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երրորդ օրվա ամփոփում

Ճամբարի  լավ և հավես օրերն ենք դեռ վայելում: Միջավայրը սիրով լի է: Ինչպես նախորդ օրերը, այնպես էլ այսօր օրը սկսեցինք Սարալանջից: Այնուհետև գնացինք համերգասրահ, որտեղ էլ Հասմիկ Մաթևոսյանի հետ երգեցինք մի շարք երգեր: Շատ կարևոր է մեր ազգային հոգևոր արժեքները պահելը, որից մեկն էլ երգն է:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երկրորդ օրվա ամփոփում

Այսօր օգոստոսի 24-ն է, օրը՝ երեքշաբթի։ Օրը սկսեցինք ժամը 8-ին: Նորից Սարալանջում էինք և տարածքի մաքրմամբ էինք զբաղվում: Այնուհետև գնացինք փառատոնային պարապմունքի և Լաերտ Գրիգորյանի օգնությամբ սովորեցինք մի քանի ազգային պարեր: Ոչ միայն պարեցինք, այլ նաև խոսեցինք ազգային պարի կարևորության մասին: Ժամը 10:50-ին մանկավարժական զրույց ունեցանք Մարինե Ամիրջանյանի հետ: Քննարկեցինք Ղ.Աղայանի «Նպատակ դաստիրակության» հոդվածը: Այնուհետև […]