Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
    1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Տեղադրի՛ր լուսանկարներ։
    2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։
    3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։
    4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։
    5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
    6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։
    7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։
    8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․
    9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:
    10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։
    11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:

    13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․

  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/
  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք

Առաջին փուլի արդյունքները `

4.1դասարան 

Վիկտորյա Միրզոյան
Մարինա Վիրաբյան
Մարիա Բարսեղյան
Էդուարդ Նալբանդյան
Եվա Հովհաննիսյան
Րաֆֆի Խաչատրյան
Նարեկ Ղազարյան
Տրդատ Գաբոյան
Էդուարդ Ստեփանյան
Ալեն Վարդանյան
Միքայել Մալխասյան
Ժասմին Գրիգորյան
Նոյ Գրիգորյան
Շաքե Սահակյան
Վահագն Ղարիբյան
Միլլա  Մաթևոսյան
Նարե Կոստանդյան
Արսեն Կարապետյան
Վաղարշակ Թադևոսյան

4.2 դասարան