Նախագծի տևողությունը՝ նոյմեբեր ամսվա ընթացքում
Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, այլ։
Նախագծի նպատակը՝ սովորողների անհատական, ընտանեկան և խմբային նախագծերի ներկայացում, համագործակցություն։
Խնդիրները՝
Ընտանիքը, որպես սեբաստացի համայնքի անդամ
Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների ձեռքբերում
Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում
Անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում
կրթահամալիրային ծրագրերի հանրայնացում
Առաջադրանքներ
<Իմ սիրելի սեբաստացին> ստեղծագործական աշխատանք
Սովորողները նկարագրում,(կարող են նաև նկարել) են իրենց ամենասիրելի սեբաստացուն՝ առանց անունը նշելու, իսկ ընկերնեորը փորձում են գուշակել, թե ով էայդ պատումի հերոսը։
<Իմ դպրոցի հրաշալիքները> գրավոր կամ բանավորր պատումների շարք
Ընտանեկան ֆլեշմոբ-<Իմ նվերը կրթահամալիրին>
առաջարկում ենք
ընտանեկան ընթերցումներ
կատարումներ (երգ, պար)
հարցազրույցներ
թխիկներ
խոհանոցային գործունեություն
տեխնոլոգիական աշխատանք
Ընտանեկան նվերի պատրաստման ընթացքը և արդյունքը պարտադիր է լուսաբանել։
Համագործակցային նախագծեր-փոխայցելություն, ճանաչողական շրջայցեր
Սովորողները պատմում են կրթահամալիրի կազմում գտնվող այլ դպրոցների մասին կազմած իրենց տպավորությունները, համեմատում՝ նշելով նմանություններն ու տարբերությունները։
Համագործակցային դասեր-ֆլեշմոբյան առաջադրանքների կազմում սեբաստացիական թեմաներով։
Հարիսայի ծեսի նախապատրաստություն․ ուսումնական նյութերի ընթերցում, մշակում, ռադիոնյութի ստեղծում
Լրացուցիչ աշխատանք -սեբաստացիական օրերի լուսաբանում — (տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ)
Արդյունքը
Ներկայացված ընտանեկան կամ խմբային նախագծերը հրապարկվում են սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում։
Իմ սիրելի սեբաստացին․ ստեղծագործում են սովորողները
Իմ նվերը կրթահամալիրին․ ընտանեկան ֆլեշմոբ
Հարիսայի ծեսը. պատմում են սովորողները
Իմ դպրոցի հրաշալիքները. պատմում են սովորողները