«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, պետական քոլեջ

Դիպլոմային աշխատանք

Մասնագիտություն՝ բրուտագործություն:

Հեղինակ՝ Անահիտ Հովսեփյան

Թեմա՝ Կավը և մշակույթը

Ղեկավար՝ Ալիսա Գևորգյան

 

Բովանդակություն

Գլուխ 1. Կավի պատմությունը
Գլուխ 2. Ցուցանակների ստեղծում

2.1 Ցուցանակներ. խաղողը և գինին

2.2. Ցուցանակ 1, խաղող Արենի

2.3. Ցուցանակ 2, Նոր դալմա


Գլուխ 3.
Խեցեգործություն


Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Կից աշխատանքային նյութեր

 

Ներածություն

Աշխատանքումս ներկայացնելու եմ կավի հետ աշխատելը, ցուցանակներ և սպասք պատրաստելը։ Իրականացրել եմ բազմաթիվ հետազոտական աշխատանքներ։ Ուսումնասիրել եմ արվեստը և մի շարք ճյուղեր, ինչպես նաև այն ամենը ինչ վերաբերում է կավագործությանը:
Աշխատանքս բաղկացած է 3 գլխից։ Առաջին գլխում ներկայացնում եմ կավի ստեղծումը: Երկրորդ գլխում խոսելու ենք ցուցանակների մասին, իսկ երրորդ գլուխը նվիրված է խեցեգործությանը: Մեր աշխատանքի նպատակն է ոչ միայն ծանոթանալ կավին, սովորել կավի հետ աշխատել, ստեղծել ինչ-որ առարկաներ, այլև հետագայում գիտելիքներ և հմտություններ փոխանցել մեր սովորողներին։

Գլուխ 1

Կավի ստեղծումը 

Կավը ունի շատ հին պատմություն։Կավի ստեղծման պատմությունը սկսվում է աշխարհի արարման պահից։ Լեգենդում պատմվում է,որ առաջին մարդուն`Ադամին, Աստված ստեղծել է կավից։ Լինելով բավականին ճկուն՝ կավը պլաստիկ կիրառություն ունի բազմաթիվ ասպարեզներում։
Կավ մեզ տալիս է բնությունը։ Կան հատուկ բնակավայրեր, հանքեր, որտեղ կավը մշակվում և օգտագործվում է։ Այդպիսի հանքավայրերից են Արտաշատը, Իջևանը, Վարդաշենը և այլն։ Մինչ կավը օգտագործելը,  այն անցնում է մշակման հատուկ փուլերով։
Կավերը առաջացել են դաշտային սփաթերի և գրանիտների քայքայման հետևանքով։ Գրանիտները իրենցից ներկայացնում են ավազ։
Գոյություն ունեն կավերի մի քանի տեսակներ՝ սպիտակ, կանաչ, կարմիր, կապույտ։ Հայաստանում ամենատարածվածը կարմիր կավն է։ Իմ աշխատանքներում օգտագործել եմ սպիտակ կավ: Նշեմ, որ Կարմիր կավի կարմիր գույնը պայմանավորված է բաղադրության մեջ երկաթի օքսիդի քանակով։

Կավը իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը, որի օգտագործման առաջին օրինակը վերագրվում է Տրիպոլիի մշակույթին (մ. թ. ա. I հազարամյակ)։ Մերձավոր Արևելքի երկրներում օգտագործվել է հում, ապա թրծված աղյուսը, Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում՝ ջնարակված և հախճապատ սալիկներ։ Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) սպասք էր պատրաստվում, որի շնորհիվ մ․ թ․ ա․ առաջին հազարամյակում սկզբնավորվեց ճենապակետիպ իրերի, հետագայում նաև մաքուր ճենապակու արտադրությունը։

ՀՀ-ում տարածված են կավի տարբեր տեսակներ։ Հայտնի են Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի ու ցեոլիթների հանքավայրը, Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրը և այլն:

 

Գլուխ 2

2.1 Ցուցանակներ. խաղողը և գինին

Խաղողի ու գինու դպրոցի մշակութային ճյուղի զարգացման ուղղություններից մեկը դպրոցի տարածքում տնկված խաղողի վազերի միջոցով բոլոր տեսակի խաղողների հետ ծանոթացումն է: Ես պատրաստել եմ ցուցանակներ, որոնց վրա գրել եմ հայտնի ու անհայտ խաղողների տեսակները և տեղադրել ենք Խաղողի և գինու դպրոցի տնկարաններում:

Հնագետների համոզմամբ՝ խաղողի աճեցումն ու գինու արտադրությունը սկիզբ են առել Հարավային Կովկասի հարուստ և բերրի հովիտներից:

Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն:

1939թ. 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ: Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ:

Սակայն հայկական գինեգործության վերաբերյալ ամենացնցող բացահայտումն արվեց 2010-ին, երբ հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետները Հայաստանի հարավում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործարանը: Պեղումների ընթացքում հայտնաբերվեցին նաև խաղող ճմռելու գործիք, կավե կճուճ՝ շրջապատված խաղողի ողկույզներով ու չորացած խաղողի որթատունկերով, և նույնիսկ՝ գինի խմելու գավաթ:

Ես պատրաստել եմ ցուցանակներ, որոնց վրա գրել եմ տվյալ խաղողի անունը և տնկման տարեթիվը: Աշխատել եմ նաև նկարազարդման վրա: Փորձել եմ այնպես անել, որ հեռվից երևա ցուցանակը և ցուցանակի վրա գրված խաղողի տեսակը:
Ստորև առանձին-առանձին կխոսեմ իմ պատրաստած ցուցանակների մասին:

 

2.2. Ցուցանակ 1, խաղող Արենի

Արենի գյուղը, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, գտնվում է Վայոց ձորի մարզում: Ամեն տարի Արենիում կազմակերպվում է Գինու փառատոն: Ավանդաբար այն լինում է աշնանը, երբ բնակիչներին ու հյուրերին առիթ է ընծայվում համտեսելու շրջանում արտադրվող լավագույն գինիները: Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ` «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:

Արենի գյուղի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Այն հայտնի է գինու իր մեծ տեսականիով: Արենիի գինին իր յուրահատուկ և նուրբ բուրմունքով հայկական գինիների շարքում իր առանձնահատուկ տեղն է գրավում: Գյուղը Արփա գետի ափին է` ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա: Տեղանքի աշխարհագրական և կլիմայական պայմանները (ածխածնով հագեցած հող և առատ արևի լույս) նպաստել են խաղողագործության ու գինեգործության զարգացմանը: Արենիում աճում է խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակ, որոնցից ամենաարժեքավորը հենց «Արենին» է: Տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա «Արենի» խաղող: Գյուղում կա գինու երկու գործարան և արժեքավոր գինիների մի քանի պահուստ:
Խաղող Արենի ցուցանակը իմ պատրաստած առաջին ցուցանակներից է: Այս ցուցանակի հետ զուգահեռ պատրաստել եմ նաև Խաթուն խարջ ցուցանակը: Մնացածը՝ տեսանյութում.

2.3. Ցուցանակ 2, Նոր դալմա

Նշեմ, որ «դալմա» կամ «դեոլմե» բառի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք բացատրություններ։

Ըստ Մ. Խորենացու, Մ. Աբեղյանի, Ա. Ղանալանյանի և Խալաթյանցի՝ դեոլմեն պարսկերեն բառ է և նշանակում է քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած:

Ըստ Երվանդ Շահազիզի՝ «դեոլմեններն» այն հին գետափոր ճանապարհներն են, որոնցով Դալմայի այգում գտնվող ջրանցքի ջուրը հոսել և ոռոգել է Դալմայի այգիները։

Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության արքա Ռուսա Բ-ի գահակալության ժամանակահատվածով։ Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։

Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է Զվարթնոց տաճարի հարևանությամբ։ Արձանագրությունում ասվում է:

Այգու տարածքը պատահական չի ընտրվել։ Այն ունի հարավարևմտյան թեքություն, իսկ նման աշխարհագրական դիրքում լուսավորության և ջերմային պայմանները առավել նպաստավոր են այգեգործության համար։

Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 530 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։

Դալմայի այգիները, սակայն, միայն խաղողով չէ, որ հայտնի են։ Այգում մինչև օրս էլ պահպանվում է Դալմայի ջրանցքը, որը նույնպես կառուցվել է Ռուսա Բ-ի կողմից՝Հրազդան գետի վրա և հիշատակված է վերոնշյալ սեպագիր արձանագրության մեջ Ումեշե անունով։ Այն ոռոգել է Դալմայի այգիներն ու շրջակա դաշտերը։ Ջրանցքն սկիզբ է առնում Դավթաշենի կամրջի մոտից, գետնի տակով անցնում մոտ երեք կիլոմետր, ապա դուրս է գալիս Հրազդան կամրջին հարող այգու տարածքում։ Ջրանցքն ունեցել է 8,5 կմ երկարություն։ Այն ջրի ամենամեծ պաշարն ունեցող ջրանքն է։

Կարող եմ ասել, որ սա իմ հաջողած ցուցանակն է:

Նկարաշար` աշխատանքի ընթացքից

ԳԼՈՒԽ 3

Խեցեգործություն

Կավից պատրաստում են կոպիտ խեցեգործական իրեր (ամանեղեն, խողովակներ, աղյուս, կղմինդր և այլն), պլաստիկ տեսակներից՝ անոթներ, արձանիկներ, քանդակների բնօրինակներ, որոնք կամ կերտվում են այլ նյութով (բրոնզ, մարմար, բազալտ, ճենապակի և այլն), կամ թրծվում։

Կավի փափկությունը քանդակագործին հնարավորություն է ընձեռում հասնելու արտահայտչականության բազմազանության։ Ըստ կարևորության, կազմության և տեխնիկական պահանջների բնույթի առանձնացվում է կավի չորս խումբ՝ կոպիտ-կերամիկական, հրակայուն և դժվարահալ, կաոլիններ, մոնտմորիլոնիտային։

Առաջին աշխատանքս կավով ափսեի տատրաստումն է: Նշեմ, որ սկզբից որոշել էի պատրաստել կենցաղային իրերի հավաքածու, սակայն մանգամից մտափոխվեցի՝ իմանալով ցուցանակների անհրաժեշտության մասին:  Քանի որ կետերով նկարելը շատ տարածված է ափսեների ներկման մեջ,  փորձել եմ այլընտրանքային տարբերակով նկարազարդել:

Մնացածը՝ տեսանյութում

Վերջնական արդյունքները՝ այստեղ