Ապրիլի 25

Երկուշաբթի

Խամաճիկը

Ապրիլի 26

Երեքշաբթի

Սև քթերի կղզին

Ապրիլի 27

Չորեքշաբթի

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Մարդն ամբողջ կյանքում սիրում է:
Առավոտյան անտառում որսորդները գտել են:
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:
Հանկարծ իր կողքին տեսավ:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մարգերը ջրվեցին:
Քույրը երաժիշտ է:
Նկարն անհետացել էր:
Մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
Իմ կարծիքն ասել եմ:
Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
Նավաստին բաց ծով էր դուրս եկել:
Ծովն արդեն փոթորկել էր:
Թռչունները չվելու էին:

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածներըԴրանք ընդարձակի՛րդարձրո՛ւ յոթութ բառանի:

Երկիրը պտտվում է:
Հասկանում ենք:
Ընկերները հեռանում են:
Մոռացել ես:
Գտա:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

Փորձենք:
Աղջիկները կպատմեն:
Մեծերը կլսեն:
Կընտրեք:
Ճամփորդը վերադարձավ:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցություններիորոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Ապրիլի 28

Հինգշաբթի

Կարդա՛ <Բի> մոլորակը հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛ Ռոդարիի հեքիաթներից մեկը և ռադիոթատրոն պատրաստի՛ր։ Տե՛ս հղումը

Ապրիլի 29

Ուրբաթ

Կարդում ենք Գարնան հրավերը: