Նախագիծն իրականացվում է սովորողների աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտմեբերի 25-29 -ը:

Մասնակիցներ՝ 5.1 և  5.2 դասարաններիի սովորողներ, ծնողներ:

Նախագծի նպատակը՝ աշնանային արձակուրդները նպատակային, հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:

Խնդիրները՝

  • Սովորողների մոտ զարգացնել շրջակա միջավայրը, գտնվելու տեղանքը դիտարկելու կարողություններ (դիտարկել, համեմատել եղանակային փոփոխությունները, երևույթները…)
  • Ընդլայնել աշխարհաճանաչողությունը, նոր ընկերներ ձեռք բերել, համագործակցել
  • Զարգացնել հաղորդակցային կարողությունները
  • Հնարավորություն ստեղծել ձեռք բերած ՏՀՏ հմտությունները և դրանք կիրառելու արդյունքում՝ ուսումնական նյութեր պատրաստել, տարածել, ներկայացնել
  • Ընտանիքի անդամներին ներգարվել ուսումնական գործընթացի մեջ
  • Նոր տեղեկություններ հայթայթել, իմացածը ամրապնդել
  • Աշխատանքի ձևերը`
  • Անհատական, ընտանեկան ռադիոընթերցումներ
  • Թարգմանական կամ հետազոտական աշխատանք անհատական նախագծային թեմայի շուրջ:
  • Ստեղծագործական, վերլուծական աշխատանք՝ ընթերցած ստեղծագործության շուրջ:

Առաջադրանքներ

Արձակուրդների ընթացքում տրվող առաջադրանքները ուղղված են և՛ ճամփորդող, և՛ իրենց հանգիստը տանը՝ ընտանեկան միջավայրում անցկացնող սովորողներին:

Ճամփորդական առաջադրանքներ

  • Հարցազրույց վարիր քո նոր ընկերների հետ : Պարզի՛ր թե ի՞նչ գիտեն իրենց բնակավայրի, դպրոցի կամ սովորությունների մասին:
  • Բառարան կազմի՛ր և գրի՛ր այն բառերն ու արտահայտությունները, որոնք մինչև հիմա անծանոթ էին քեզ: Ինքնուրույն կամ ծնողներիդ օգնությամբ դիտարկի՛ր, վելուծի՛ր, ստուգաբանի՛ր դրանք:
  • Հաղորդում պատրաստիր տեղի բնակիչների կամ տեղանքի մասին: Նշի՛ր այն տարբերությունները, որոնք ակնհայտ են:
  • Ճամփորդական օրագիր կազմի՛ր և նկարաշարերի կամ հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը:

Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ

  • Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
  • Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
  • Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
  • Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։
  • Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:

Անհատական նախագծեր

Հետազոտական նախագծեր

Ուսումնական բլոգումդ ներկայացրո՛ւ քո անհատական նախագիծը և էլ․ փոստի միջոցով ընկերներիդ առաջարկի՛ր միանալ քո նախագծին։ Ընթացքում հրապարակի՛ր արդյունքները, դիտարկումներ և կարծիքներ գրիր քո նախագծի մասնակից սովորողներին։

Ընթերցողական նախագծեր

Համառո՛տ ներկայացրու քո ընտրած ստեղծագործության սյուժեն։ Պատմի՛ր, թե ինչ նոր բան սովորեցիր ընթերցելիս, ստեղծագործության հերոսները ինչո՞վ են քեզ նման կամ տարբեր։

Տեսահալավակի միջոցով գովազդի՛ր քո նախընտրած ստեղծագործությունն այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան կարդալ։

Ստեղծագործական նախագծեր

Օրագրապատումների շարք

Ուսումնական բլոգումդ պատմի՛ր քո աշնանային արձակուրդի մասին։ Ներկայացրո՛ւ ամենօրյա մտքերդ, տպավորություններդ։ Կարող ես նաև նկարաշար կցել։

Պատումների շարք

Առաջարկում եմ գրել ստեղծագործական շարադրություններ քո՛ իսկ նախընտրած վերնագրերով և հրապարակել ուսումնական բլոգում։

Առաջարկում եմ նաև հետևյալ ուսումնական նյութերը։ Ծանոթացի՛ր հղումով

Ծանոթացի՛ր ամսագրի համարներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած առաջադրանքները և կատարի՛ր։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում։

Լեզվաբանական ամսագիր․ Հեղինակ՝ Մարինե Ամիրջանյան և ընկերներ

Ամփոփում

Իմ ուսումնական աշունը․ առաջադրանքների ամփոփում