Այսօր օրը սկսեցինք «Սուրբ երրորդություն» եկեղեցում ժամերգությամբ: Այնուհետև ժամը 9:30 պատրաստվեցինք մարմնամարզության և հեծանվավարության:

Օրն ավարտեցինք ազգագրական երգ ու պարով: Չնայած ժամանակը սուղ էր, բայց այս հինգ օրում սովորեցինք բազում գործեր: Իմ համար առանձնապես կարևոր էր նաև նոր ծանոթություններ և ընկերներ ձեռք բերելը: Փորձենք ամփոփել մեր հինգօրյա աշխատանքի արդյունքները.

  • պարտիզապուրակային աշխատանք և տարածքի մաքրում Սարալանջում,
  • մասնակցեցինք փառատոնային պարապմունքին , երգեցինք,
  • այցելեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց,
  • խաղացինք շախմատ,
  • շտկեցինք մեր բլոգներում առկա խնդիրները,
  • լողացինք փակ լողավազանում և իրականացրինք կենդանիների խնամքը ագարակում,
  • Մարգարիտ Սարգսյանի հետ կազմեցինք ուսումնական նախագիծ,
  • Մարինե Ամիրջանյանի հետ մանկավարժական քննարկում իրականացրինք,
  •  ծանոթացանք «Դպիր» մանկավարժական հանդեսին, կարդացինք և վերլուծեցինք մի շարք հոդվածներ մեր տեսանկյունից,
  • զբաղվեցինք մարմնամարզությամբ, հեծանվավարությամբ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել: Այս օրերի ընթացքում մեր շատ սիրելի ընկեր Նելլիի գլղավորությամբ դարձանք  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ընտանիքի անդամներից մեկը: