Աշոտ Բլեյանի հոդվածի վերլուծություն


Հոդվածը շատ հետաքրքիր և ուսուցողական է։ Հետաքրքիր էր հոդվածի կառուցվածքային պլանը։ Հոդվածը կառուցված էր հարց ու պատասխանի ձևով ։ Հենց առաջին հարցադրումը վերաբերում է գնահատման համակարգին։ Հեղինակը իրավացիորեն պատասխանում է, որ ինքը իր գիտակից կյանքում դրանից խուսափել է։ Համակարծիք եմ հեղինակի հետ, որ գնահատականը պետք է կրի միայն խրախուսման կնիք։ Կարևոր է գիտակցել ուսուցման արժեքը: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող հստակ արժևորել դիմացինի կրթության մակարդակը, բայց խրախուսելու միջոց կարող է հանդիսանալ գնահատականը: Եվ շատ կարևոր է տեսականի իմացությունը գործնական կյանքում կիրառելը։Դա մասնավորապես այն է, որ մարդ գնահատի իր գործունեությունը իրական կյանքում։ Կարծում ենք՝ հանրակրթական անհեղինակ ծրագրերի կազմակերպումը ուսուցչին և աշակերտին (սովորեցնող-սովորող) դարձնում են ուղղակի 《ռոբոտացված մեքենա։ Նախ, երբ իմքդ ես ծրագիրը (նախագիծը) կազմում ավելի պատասխանատվությամբ ես մոտենում տվյալ հարցին։ Այն չի սահմանափակում մարդու ստեղծագործական միտքը։ Սրանից էլ բխում է հաջորդ միտքը, որ անգիրի դպրոցում չես կարող մտածել և երազել արարելու (ստեղծագործելու) մասին։ Դրա վառ օրինակը երկու տիրոջ ծառայելու գաղափարախոսությունն է։ Հատկանշական է, որ հոդվածի հեղիանկը աշխարհի հայերին ուղերձ է հղում Խ.Աբովյանի հետևյալ տողերով.《իմ ընտիր, ազիզ, իմ սրտի սիրեկան ազգ։
Հոդվածում տպավորիչ է երեխանների ներդրումը շրջակա միջավայրի մաքրման գործում։ Մենք նույնպես ականատես ենք եղել այդ գործընթացին: Առաջին հայացքից թվում է, թե սովորական աղբ են հավաքում, բայց դրանով նրանք հայրենիքն են սիրում: Ին՞չ ասել է, թե հայրենիք սիրել: Ի վերջո, մարդը հայրենիքը սիրում է իր արած գործով, ստեղծումով, նվիրումով:
Շատ կարևոր է ճամփորդելը մեր կյանքում: Դրանով մենք ճանաչում ենք մեր հայրենիքը, մոտիկից ծանոթանում առկա խնդիրներին:

Ուսումնական օրացույցը մանկավարժական տարվա կազմակերպիչ

Մարգարիտ Սարգսյանի հոդվածի վերլուծություն

Այս հոդվածը կրթահամալիրում նախագծերով աշխատելու մասին է: Նախագծերը տարբեր բովանդակության են լինում և տարբերվում են տևողության առումով: Կարծում եմ`նախագծային ուսուցումը ավելի է հեշտացնում ուսուցչի աշխատանքը : Այն օգնում է աշխատանքի անհատականացման գործում: Այստեղ ավելի է ընդգծվում տվյալ մասնագետի հեղինակային գործունեությունը: Կարծում եմ՝ կարևոր ձեռքբերում է, որ աշակերտն է ընտրում նախագծերի փնջից իրեն նպատակահարմար որևէ բան: Սա ընտրություն է սովորողի համար: Այսինքն` սովորողը զբաղվելու և զարգանալու բան ունի: