Ճամբարի  լավ և հավես օրերն ենք դեռ վայելում: Միջավայրը սիրով լի է: Ինչպես նախորդ օրերը, այնպես էլ այսօր օրը սկսեցինք Սարալանջից: Այնուհետև գնացինք համերգասրահ, որտեղ էլ Հասմիկ Մաթևոսյանի հետ երգեցինք մի շարք երգեր: Շատ կարևոր է մեր ազգային հոգևոր արժեքները պահելը, որից մեկն էլ երգն է:

Շուտով գնացինք Մայր դպրոց, որտեղ էլ Մարգարիտ Սարգսյանի հետ քննարկեցինք , թե ինչ մեթոդներ են կիրառվում մանկավարժության մեջ: Խոսեցինք ուսումնական նախագծի մասին: Վերջինիս դերը պարզեցինք և  կարևորեցինք  այլընտրանքային ուսուցման գործում: Համեմատություն արեցինք այլընտրանքային և հանրակրթական նախագծերի միջև:

Ուսումնական նաշագծի քննարկմանը հաջորդեց մանկավարժական քննարկումը: Խոսեցինք մտավոր խնդիրներ ունեցող երեխաների մասին, թե ինչպես կարող ենք նրանց լիարժեք դասապրոցեսի մեջ ներառել: Ընտրեցինք հոդվածներ և վերլուծեցինք մեր տեսանկյունից:

Օրը ավարտեցինք մարմնամարզությամբ և հեզանվավարությամբ: