Այսօր օգոստոսի 24-ն է, օրը՝ երեքշաբթի։ Օրը սկսեցինք ժամը 8-ին: Նորից Սարալանջում էինք և տարածքի մաքրմամբ էինք զբաղվում:

Այնուհետև գնացինք փառատոնային պարապմունքի և Լաերտ Գրիգորյանի օգնությամբ սովորեցինք մի քանի ազգային պարեր: Ոչ միայն պարեցինք, այլ նաև խոսեցինք ազգային պարի կարևորության մասին:

Ժամը 10:50-ին մանկավարժական զրույց ունեցանք Մարինե Ամիրջանյանի հետ: Քննարկեցինք Ղ.Աղայանի «Նպատակ դաստիրակության» հոդվածը:

Այնուհետև մի փոքր հանգստացանք և գնացինք Գրական ակումբ, որտեղ էլ քննարկեցինք Ումբերտո Էկոյի «Ինչպես խաղաղ պատրաստվել մահվան» ստեղծագործությունը: Քննարկումը բուռն էր և հետաքրքիր:
Ժամը 12:15-ին Հերմինե Անտոնյանի հետ քննարկեցինք մեր բլոգներում առկա խնդիրները: Օրը ավարտեցինք լողով: Օրը հագեցած էր և հետաքրքիր: