Սևանի մասին կարելի է երկար խոսել։ Նշենք, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունյաց ծով, Գեղամա ծով (հին հայկական անվանում), պարսկական Դարյա-Շիրին, անտիկ շրջանում Լիկնիտիս (Lichnitis), որը ծագել է հայերեն լիճ բառից։ Ուշ միջնադարում լիճը կոչվել է նաև «Գյոքչա», որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»։ 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա։ Եթե տեղանվան ստուգաբանություն կատարենք, ապա պետք է նշենք, որ երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում են էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից։

Հատկանշական է նաև, որ Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։