Շարունակում է Արևելյան դպրոցը իր ուրախ գործունեությունը։ Այսօր օգոստոսի 2-ն է, օրը՝ երկուշաբթի։

Օրը սկսեցինք դպրոցի շրջակայքի աղբի մաքրմամբ, ջրեցինք բույսերը: Համեղ նախաճաշեցինք, հետո հեծանիվ վարեցինք, լողացինք ու լողացինք՝ զով, հավես ու անվտանգ։

Այնուհետև գնացի Արևմտյան դպրոց, որտեղ էլ խոտերի վրա խաղացինք: Համեղ ճաշից հետո գնացինք մուլտֆիլմ նայելու: Օրեը ամբողջովին լի էր ամառային տրամադրությամբ: